Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հոգեբաններին առավել հաճախ են դիմել…

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որի շրջանակում 2011 թ-ին հոգեբաններին առավել հաճախ են դիմել:

Հոգեբանը շեշտեց, որ ի տարբերություն 2010-ի 2011 թ-ին ձևավորվել է հոգեբանին դիմելու մշակույթ, որը նա պայմանավորեց ընտանեկան խնդիրների ավելի բաց լինելու հանգամանքով:

Ընտանեկան խնդիրները լուծելու, ընտանիքը պահպանելու համար, նրա խոսքով, առավել հաճախ հոգեբաններին դիմում են կանայք:

«Մարդիկ սկսեցին հոգեբանի դիմել կորստից հետո, նախորդ տարիներին այդքան ստվար զանգված չէր դիմում հոգեբանին կամ դիմում էին, երբ դանակը հասնում էր ոսկորին»,- ընդգծեց Մարիամ Մեհրաբյանը և հավելեց, որ այսօր հոգեբանին դիմում են կորստից երկու-երեք շաբաթ հետո և ցանկություն կա ավելի շուտ վերականգնվել:

Հոգեբաններին դիմել են նաև երեխաների խնդրով, որը, նրա համոզմամբ, պայմանավորված էր երեխաների ագրեսիվության բարձրացած ալիքով.

Երեխաների դիմելիությունը նույնպես հոգեբանը պայմանավորեց ընտանեկան խնդիրների ավելի բաց լինելով:

«Երեխաների ագրեսիվության նման ալիքը ընտանեկան հարաբերությունների արդյունք է»,- ասաց նա և նշեց, որ ընտանիքներում մայրը կամ հայրը դրսևորում են շեղված վարք, որն էլ ազդում է երեխայի վարքի վրա` կամակորության, ագրեսիվության ձևով վարքի վրա, նրա վստահեցմամբ, ուղիղ ձևով ազդում է նաև հեռուստատեթերը` իր դրական և բացասական կողմերով:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ